2024 թ. օգոստոսի 31-ի դրությամբ արդեն ունենք 34 պայթյուն՝ 9 զոհով և 39 տուժածով. Արթուր Վարդանյան
«2023 թվականին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ունեցել էինք պայթյունների 42 դեպք, որի հետևանքով ունեցել ենք 6 զոհ, 53 տուժած, իսկ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ արդեն ունենք 34 պայթյուն՝ 9 զոհով և 39 տուժածներով»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ\ծ մայոր Արթուր Վարդանյանը։
Նա տեղեկացրեց, որ 34 պայթյունից 24-ը գազի արտահոսքին են վերաբերում, իսկ 2023 թվականին մոտ 30-ն է գրանցված որպես գազի պայթյուն։
Վարդանյանի խոսքով՝ պայթյունի գրեթե բոլոր դեպքերում արձանագրվել է, որ անվտանգության տարրական պայմանները պահպանված չեն և քաղաքացիներին հորդորեց կենցաղում, ավտոտրանսպորտը վարելիս և գազալիցքավորման կետերում խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները։
Նա հայտնեց որ հիմնականում գազի բալոնները և գազի արտահոսքերն են պայթյունների պատճառը։
ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ ԲԿ-ներ դիմածների թիվն ամեն ամիս ավելանում է և դրանց պատճառներն անվտանգության պարզագույն կանոնների խախտումներն են։
«Համեմատելով նախորդ տարիների հետ գրեթե 30 %-ի աճ կարող ենք գրանցել։ Դրանց պատճառները տարրական կանոնների չպատահպանելն է։
Օրինակ՝ գազի հոտը կար, բայց չգիտես ինչու որոշեցին ծխախոտ օգտագործել, կամ տան պայմաններում ջրի կաթսան եռում է, իսկ նրա կողքին երեխաներ են խաղում և այն կարող է շրջվել և առաջացնել ծանր հետևանքներ»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա ներկայացմամբ՝ օգոստոս ամսին երկու շաբաթվա ընթացքում եղել է ավտոմեքենաներում պայթյունների 6 դեպք, և բոլոր դեպքերում դրամց պատճառն է, որ լիցքավորելուց հետո երբ մեքենայում դեռ գազի հոտ է եղել և որոշել են ծխախոտ ծխել։
Արթուր Վարդանյանը բնակիչներին հորդորեց բնակարաններում մշտապես միացված պահել գազի արտահոսք գրանցող սարքերը, փոքր գազաբալոնների երկար միացված չթողնել, քանի որ դրանից հետո արտահոսք է գրանցվում և գազի հոտ զգալու դեպքում ոչ մի դեպքում չծխել, կամ հոսանքը չմիացնել։
Հովհաննես Հովհաննիսյանն էլ բնակիչներին կոչ արեց այրվածքների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, կամ դիմել հեքիմներին, այլ միանգամից գալ հիվանդանոց, քանի որ եղել է դեպք, որ փոքր այրվածքի դեպքում էլ տնային պայմաններում բուժման հետևանքով մահ է գրանցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան