Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ՝ քրեադատավարաքաղաքական.Փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքը 1 ամսով երկարացնելու մասին
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի և կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու փոխարեն ընդունվեց մեկ ամսվա տարբերակը։
«Ես վստահաբար կարող եմ ասել՝ կալանքը երկարացնելու նոր, հիմնավոր փաստարկ չկար։ Հիմնազուրկ կերպով կալանքը երկարացնելու որոշումը զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում դատական իշխանության շուրջ։
Մենք բազմիցս ենք ականաատես եղել, թե ինչ է կատարվել դատավորների հետ, որոնք ոչ իշխանահաճո որոշումներ, վճիռներ են կայացրել։ Այս մթնոլորտում զարմանալի չէ այն, ինչն այսօր եղավ։
Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ, ստացվում է, որ քրեադատավարաքաղաքական են»,-հայտարարեց Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը ՝ «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործով։ Ձայնագրությունը իշխանական կայքերում էր տարածվել, իսկ Վարդանյանի պաշտպանները պնդում են, որ փաստական ապացույց չկա այդ մասին։ Նա մեկ այլ վարույթով էլ անցնում է 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում՝ զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գերասիմ Վարդանյանը այն քաղաքական ֆիգուրն է, ով մնացել է իշխանության կոկորդին. փաստաբան
- Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով․ փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան