Դատավորը սպառնաց Թովմասյանին սահմանափակել ելույթ ունենալու նրա իրավունքը
«Եթե չհամաձայնվի, հրաժարական չտա, թող հետո չփոշմանի, որ քրեական գործեր կհարուցվեն իր վրա»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահության ընթացող նիստում արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսնակի այս հայտարարությունը։
ՍԴ դատավորը նաև մանրամասնեց, խոսնակը խոսում է ոչ թե իր, այլ վարչապետի անունից։
«Որ ուրիշ ոչինչ չլիներ, սա բավարար է, որ հիմնավորվի սա քաղաքական հետապնդում է»,-ասաց Թովմասյանը։
Նա նկատեց, քաղաքական հետապնդման մասին են վկայում նաև իշխանության ներկայացուցիչ գործիչների կողմից քրգործի դետալների մասին խոսելը, երբ դեռ ինքն էլ մանրամասներ չգիտեր առաջադրված մեղադրանքի մասին, մամուլից է իմացել, որ ինքը հրավիրվելու է քննչական ծառայություն, մինչդեռ այս գործի քննությունը պետք է լիներ գաղտնի՝ չվարկաբեկելու Սահմանդրական դատարանի հեղինակությունը։
«Ինձ հրավիրել են քննչական, միտումնավոր սպասեցրել են ընդհանուր սպասասրահում, որպեսզի բոլորը կարոանան ինձ այնտեղ տեսնել։ Ես կրկնում եմ, որ իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած անձ, այստեղ կանգնած»,-նշեց նա։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընդհատեց Թովմասյանի խոսքը, ասաց՝ պետք չէ հանգամանքները կրկնել։
«Դուք արդեն շուրջ կես ժամ մեջբերում եք նախորդ երկու դատական նիստերում ունեցած ճառում մեջբերված հանգամանքները։ Դատարանը կրկին պարզաբանում է՝ ամբաստանյալի դատավարական իրավունքից պետք է օգտվեք բարեխղճորեն, դատարանը կարող է գնահատել որպես ձեր իրավունքի չարաշահում։ Եթե պարզաբանումները չընդունեք ու շարունակեք կրկնել հանգամանքները, դատարանը ստիպված է լինելու Ձեզ ընդհատել և արձանագրելով իրավունքի չարաշահում՝ պարզապես սահմանափակել ելույթ ունենալու Ձեր իրավունքը»,-հայտարարեց դատավորը։
Նրա կարծիքով պաշտպանները նոր մարտավարություն են որդեգրել, դատավորի մոտ տպավորություն է, որ ցանկանում են դատական նիստերը ձգձգել։
Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն առարկեց նախագահողի գործողություններին՝ նշելով, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան
- Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին
- Հրայր Թովմասյանի գործով նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քնել է
- Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ժամանակ դատավորը պարբերաբար նիրհում է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան