Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը, մարդիկ ամեն ինչից հուզվում են. ԿԳՄՍ նախարար
«Տարբեր հարցադրումներ ինձ բերում են այն մտքին, որ դրանց հիմքում ընկած է մի դատողություն՝ մեր դպրոցը պիտի կապ չունենա մեր իրականության հետ»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Այնուհետև նա շարունակեց. «Մարդիկ հուզվում են, երբ որ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը, մարդիկ հուզվում են, երբ որ դասագրքերում ժամանակակից երաժշտությանն ենք անդրադառնում։ Մարդիկ, ընդհանրապես, կարծես ամեն ինչից հուզվում են»։
Ըստ նրա, դպրոցը պետք է մոտ լինի կյանքին։
«Չի կարող մեր երեխաների կյանքը լինել մի բանի մասին, մեր դպրոցը լինի տրամագծորեն ուրիշ բանի մասին։ Սա է եղել մեր կրթության հիմնական խնդիրներից մեկը, որ դպրոցը գնալով կորցրել է կապը երեխաների հետ, երեխաներին դարձել է ծայրահեղ անհետաքրքիր այդ դպրոցում գտնվելը։ Դպրոցը պետք է խոսի երեխայի հետ, երեխայի հասկանալիի ձևով, լեզվով, նրանց սովորեցնի այն գիտելիքները, արժեքները, հմտությունները, որոնց կարիքն ունենք։
Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ։ Այսօրվա մեր խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ մոտեցումներ, ստեղծագործական լուծումներ։ Չի կարելի դպրոցների դռները փակել ու մտածել, որ դպրոցներից դուրս եկած քաղաքացին կկարողանա գնալ և այդ խնդիրներին ճիշտ արձագանքել»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա Անդրեասյան
- Կարին Տոնոյան. Ինչպե՞ս փրկել «անտարես»-ի տպագրած 3-րդ դասարանի մայրենիի գրքերի տպագրական «միամիտ ու անփույթ» սխալներից
- Կրթության փորձագետ. Նորմալ չէ, որ աշակերտը գնալու է դպրոց առանց դասագրքի ու նաև նորմալ չէ, որ դրա համար պատասխանատվություն չեն կրում
- 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրք չունենք, դա անելու ենք թղթապանակի միջոցով. ԿԳՄՍ նախարար
- Նոր դասագրքերի համար սահմանված վարձավճարի չափերը նվազել են. ԿԳՄՍՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները