Հանդիպելու եմ Գարեգին Երկրորդին, արցախցի որոշ առաջնորդների. Լուիս Մորենո Օկամպո
«Ես մասնակցել եմ տարբեր գործընթացների, որոնք վերաբերել են աշխարհում այլ ցեղասպանությունների, առաջին անգամ եմ տեսնում համաշխարհային մակարադով համագործակցություն, ինչը ֆանտաստիկ ձեռքբերում է։ Այսինքն, հայերը ակտիվ կերպով համագործակցելու աննախադեպ փորձ են ձևավորում»,- Երևանում ասուլիսում ասաց միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական հարցերով փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն։
Ըստ նրա, ամբողջ աշխարհում հայերը պետք է ջանքեր գործադրեն՝ հասնելու Բաքվում պահվող գերիների ազատ արձակմանը։
«Մենք Հայաստան ենք եկել ավելի լավ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում այս պահին։ Ես վաղը հանդիպելու եմ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, նույնպես ցանկանում է ակտիվ լինել այս հարցում։ Այսօր հանդիպելու եմ արցախցի որոշ առաջնորդների հետ։ Նպատակն է ազատ արձակել պանադներին, պաշտպանել Լեռնաին Ղարաբաղն ու Հայաստանը։ Ունենք դեռևս 2 ամիս մինչև Բավքում կայանալիք COP 29-ը»,- ասաց Լուիս Մորենո Օկամպոն։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կարծիքով՝ նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29 գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական բանտում գտնվող հայերի ազատ արձակման հարցը պետք է լինի օրակարգում և քննարկվող հարցերի մաս կազմի։ Նա չափազանց կարևոր համարեց այն հանգամանքը, որ այդ գագաթնաժողովի ժամանակ մասնակիցների կողմից չարհամարհվի Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի խնդիրը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայ գերիներն ազատ կարձակվեն գագաթնաժողովից առաջ։
«Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ։
Այն մարդիկ, ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտերում, նրանք պարզապես Արցախի առաջնորդներն էին։ Սա տխրեցնող է, սակայն նման է նրան, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, քանի որ այն ժամանակ թուրքերի առաջնային առաքելությունը հայերի առաջնորների վերացումն էր։ Սա նույնն է, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում», - ընդգծեց Օկամպոն՝ վերահաստատելով իր այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ազատման հարցը պետք է լինի COP29-ի օրակարգում և քննարկումների մաս կազմի։
Օկամպոյի հիմնական ուղերձը հետևյալն է․ «Ազատե՛ք հայ պատանդներին, դադարեցրե՛ք ցեղասպանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Լուիս Մորենո Օկամպոն հանդիպել է արցախյան քաղհասարակության տասնյակ ներկայացուցիչների հետ
- Օկամպոյի երկրորդ նամակը հայերին․ «Հայեր, եկեք պաշտպանենք Հայաստանը»
- Շատ բան կախված է նաև նրանից, թե հայերը ինչքան ցանկություն կունենան պայքարելու. Լուիս Մորենո Օկամպո
- Լուիս Մորենո Օկամպո. Արցախում տեղի ունեցածը պետք է շարունակել որակել ցեղասպանություն