«Ժողովուրդ». Կոռուպցիոն վարակն արդեն իշխանության շարքերում է և ախտահարում է Փաշինյանի կառավարության բոլոր օղակներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: Հենց սրանից հետո «Ուիգմոր» բժշկական կենտրոնը հայտնվեց նույնիսկ կառավարության ուշադրության կետրոնում։ Այս փոխանցումից հետո իրավապահները մտան նշված բժշկական կենտրոն և սկսեցին փնտրել ապօրինություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել՝ այդ ինչպես է պատահել, որ նորաբաց «Ուիգմոր» ԲԿ-ն ստացել է 600 մլն դրամի պետպատվեր, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը, ըստ մամուլի, անմիջական կապ ունի Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ։ Նախարար Ավանեսյանը, սակայն, փորձեց ինչպես միշտ շրջանցել, և խուսափելով պատասխանից՝ հորդորեց հարցում ուղարկել. սակայն հարցում ուղարկելու կարիք չկա, քանի որ փաստաթղթերը, որպես ապացույց, հրապարակում ենք. 600 մլն դրամ պետպատվեր՝ «Ուիգմոր» կլինիկային:
Նախարար Ավանեսյանը պարզապես խուսափեց պարզաբանել, թե 600 մլն դրամ ինչու է տվել նորաբաց, պրոֆեսիոնալ ոչ մի հատկանիշով աչքի չընկած կլինիկային: Կոռուպցիոն վարակն արդեն իշխանության շարքերում է և աստիճանաբար ախտահարում է Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր օղակներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին