Նիկոլ Փաշինյանն Իգոր Սարգսյանին նշանակել, այնուհետև ազատել է պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշում է ստորագրել, որով Իգոր Սարգսյանին ազատել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից,
Այդ մասին e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։
Ուշագրավ է, որ Իգոր Սարգսյանը Փաշինայնի սեպտեմբերի 11-ի որոշմամբ էր վերականգնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում՝ հաղթելով դատարանում։
Իգոր Սարգսյանը ՀՅԴ անդամ է, Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժման ակտիվ մասնակիցներից է: