Իշխանությունները 4 տարի մեզ խաբել են, հույս տվել, որպեսզի իրականացնեն իրենց ծրագիրը. Անհետ կորածի եղբայր
«Իշխանությունը հայտարարում է՝ «խաղաղության պայմանագրի» մեջ չկա գերիների վերադարձի հարց։ Դա անընդունելի է»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորածի եղբայրը, ով գերիների, անհետ կորածների հարցով Երևանում տարբեր դեսպանությունների մոտ ակցիա է իրականացնում տասնյակ քաղաքացիների հետ, հանձնում նամակ։
Նա նշեց, որ իրենց 4 տարի խաբում են. «Ամեն օր մեզ հույս են տվել, ամեն օր տարբեր բաներ են ասել, տարբեր տեղեր ուղարկել։ Այդպես ձգձգում են խնդրի լուծումը՝ իրականացնելով իրենց ծրագիրը»։
Ակցիայի մասնակից կինն ասաց, որ Հայաստանում «ունեն թշնամի, որ մեզ ղեկավարում է».
«Իրենց երեխան որ լիներ, այդպես հանգիստ կնստեի՞ն։ Ինքը ծիծաղում է կնոջ հետ. մեկը լոբի է մաքրում, մեկը հեծանիվ քշում։ Խեղկատակ, տականք, Աստծով ես պատժվելու»։
Ներկաներից մեկն ասաց. «Քաղաքականություն մի մտեք»։
Ներկա կանանցից մեկը բղավեց. «Բա իմ երեխան քաղաքականության զոհ չէ՞»։
«Բավական է, այլևս դիմանալու չէ, մենք չենք կարող մոռանալ մեր երեխաներին։ Ո՞րն է իմ ապրելու նպատակը։ Այս ի՞նչ եք անում»,- նշեց ակցիայի մասնակից կինը։
Նրանք հասարակությանը ոտքի կանգնելու կոչ արեցին.
«Ժողովրդից պրծավ՝ կեսին սպանեց, կեսին գերի թողեց, կեսին հաշմանդամ դարձրեց։ Հիմա Սյունիքի հարցն են քննարկում։ Վաճառում են Հայաստանը՝ մեզ էլ հետը։ Փաշինյանի տունը չէ սա, մեր հայրենիքն է»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետական օղակները մենակ են թողել գերիների, անհետ կորածների ընտանիքներին. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով
- Գարեգին Երկրորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Բաքվում պահվող գերիների, Արցախի ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրները
- Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան
- Անգամ հարազատների հետ զանգերի ընթացքում գերիները հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն. Թագուհի Թովմասյան
- ՀԲԸՄ նախագահը Բաքվում պահվող հայ գերիների հարցով դիմել է Բլինքենին
- Սաղաթելյան. ՀՀ-ն ներկայացնող որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP29-ին, իսկ մասնակցելու դեպքում բարձրաձայնի Արցախում էթնիկ զտման, ռազմագերիների մասին