Իրանը հերքում է ամերիկացի քաղաքական գործչի սպանության դավադրություն կազմակերպելու ԱՄՆ-ի մեղադրանքները
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ արտասահմանում վերացնել իր քաղաքական հակառակորդներին: Հայտարարությանն անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մտադրություններ ունի, ոչ էլ պլանավորում է մարդկանց ոչնչացնելու կամ առևանգելու գործողություններ իրականացնել՝ լինի դա Արևմուտքում, թե որևէ այլ երկրում»,-դիվանագիտական առաքելության հայտարարությոնն է մեջբերել IRNA գործակալությունը:
Ինչպես նշել է մշտական առաքելությունը, ամերիկյան քաղաքական գործիչների դեմ իբր սպանություններ իրականացնելու Իրանի պլանների մասին պնդումները տարածվում են Իսրայելի, արևմտյան և ԱՄՆ հետախուզական ծառայությունների, ինչպես նաև «Մուջահիդին-է Խալք» արմատական ընդդիմադիր խմբավորման (Մուջահիդների կազմակերպություն) կողմից, որը Թեհրանի կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական։
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը պակիստանցի Ասիֆ Մերչանտին մեղադրանք է առաջադրել ԱՄՆ-ի անանուն պաշտոնյայի սպանության դավադրության մեջ: Գործակալությունը պնդում է, որ Պակիստանի քաղաքացին «սերտ կապեր ունի Իրանի հետ»։ Նյու Յորքում նա, իբր, հանդիպել է մարդասպանների բանդայի հետ (իրականում՝ ամերիկյան հետախուզական ծառայությունների գաղտնի գործակալների)՝ նրանց նախապես տալով 5 հազար դոլար՝ Մերչանտին առաջարկել է վերացնել ամերիկյան «քաղաքական գործչին», որի անունը ենթադրվում էր, որ պակիստանցին պետք է ասեր օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին՝ ԱՄՆ-ը լքելուց առաջ։ ՀԴԲ-ն Մերչանտին ձերբակալել է հուլիսի 12-ին։
Հարակից հրապարակումներ`
- NYT. Իրանը կարող է Հանիայի սպանությանը պատասխանել Իսրայելի դեսպանատան վրա հարձակմամբ
- Իրանի զինված ուժերը հերքել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման մասին Fars-ի հրապարակումը.ԶԼՄ-ներ
- Ինչ պայման է կառաջադրի Իրանը՝ Իսրայելին հակահարված տալուց հրաժարվելու դիմաց. Փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին