2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով
«2 տարի առաջ այս օրը, Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով, որի հետևանքով մեր երկրի մի շարք մարտավարական, ռազմավարական հատվածներ, բարձունքներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տա»,- հիշեցնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշում է, որ սրանով Ադրբեջանը ոչ միայն մեծ առավելության հասավ ռազմական առումով, այլ հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում հանդես գալ լրիվ այլ` իր համար շահեկան դիրքերից:
«Ադրբեջանական հարձակման ուղղությունները պատահական չէին. դրանով նրանք հնարավորություն ստացան ոչ միայն առավել բարենպաստ հատվածներում արդյունավետ պաշտպանական կառույցներ տեղակայելու, ՀՀ կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն ստանալ, այլ հնարավոր հարձակվողական գործողությունների դեպքում, մեկնարկային խոշոր հնարավորություններ ստանալ:
Այդ հարձակման հետևանքով Հայաստանը 2 հարյուրից ավելի զոհ ունեցավ:
Հայաստանի իշխանության զիջողական, պարտվողական քաղաքականության հիմքում նաև ադրբեջանական այդ ագրեսիայի ծանր հետևանքներն են»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
- Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է 192 բնակելի տուն. Վաչե Տերտերյան
- Հակառակորդը ստանում է արժանի պատասխան ՀՀ Զինված ուժերի կողմից. ՊՆ
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխացման փորձերը. ՊՆ
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան