Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումը
Կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստանյութը՝ MVA-BN, նախաորակավորվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։
«Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի այս առաջին նախաորակավորումը կարևոր քայլ է հիվանդության դեմ մեր պայքարում ինչպես Աֆրիկայում, այնպես էլ ապագայում բռնկումների դեպքում», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսը:
MVA-BN պատվաստանյութը կարող է տրվել 18 տարեկանից բարձր մարդկանց՝ չորս շաբաթվա տարբերությամբ երկու դոզայի ներարկումով:
korrespondent.net-ի հաղորդմամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ MVA-BN մեկ դոզայի պատվաստանյութը, որը տրվում է վարակվելուց առաջ, 76%-ով արդյունավետ է մարդկանց պաշտպանելու կապիկի ծաղիկից: Պատվաստանյութի երկու չափաբաժիններով ցուցանիշը աճում է մինչև 82%:
Ավելի քան 120 երկիր հաստատել է կապիկների ծաղիկի ավելի քան 103 հազար դեպք 2022 թվականից ի վեր: Միայն 2024 թվականին աֆրիկյան 14 երկրներում գրանցվել է 25 հազար 237 կասկածելի և հաստատված դեպք և 723 մահ դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Ցածր է գնահատվել եվրասիական տարածաշրջանում կապիկի ծաղիկի տարածման վտանգը
- Կապիկի ծաղիկի նոր շտամն ավելի ծանր է
- Օնիշչենկո. Որքան շատանան կապիկի ծաղիկի դեպքերը, այնքան վիրուսը կարող է ավելի արագ մուտացիայի ենթարկվել
- Մեր տարածաշրջանը համարվում է կապիկի ծաղիկի տարածման ռիսկի ցածր գոտի. Ստեփան Աթոյան
- Կապիկի ծաղիկ. ԵՄ-ն բացառում է սահմանային հսկողությունը և պատվաստումների ընդհանուր ծրագիրը
- ԱՀԿ-ն ընդունում է միջանկյալ ուղեցույցներ՝ պայքարելու կապիկի ծաղիկի տարածման դեմ
- Կապիկի ծաղիկը շարունակում է տարածվել Աֆրիկայում
- Կապիկի ծաղիկը նորություն չի, վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ. Հովակիմ Զաքարյան
- ԵՄ-ն բարձրացրել է կապիկի ծաղիկի սպառնալիքի մակարդակը
- Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ
- Ավստրալիան հայտնում է կապիկի ծաղիկի դեպքերի կտրուկ աճի մասին
- ԱՀԿ. Աշխարհում սկսվում է կապիկի ծաղիկի համաճարակ
- Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան