Հասարակություն 16:52 13/09/2024 Հայաստան

Դավիթ Գիշյան... Վերադարձել էր գրավված դիրք վիրավորի հետևից, ծանր վիրավորվել ու գերեվարվել

2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից ժամեր անց ադրբեջանական թելագրամ ալիքներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են թշնամու զինվորներն առաջին օգնություն ցույց տալիս ուսի շրջանում վիրավոր հայ զինծառայողին։ Զինծառայողը ժամկետային, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյան էր։ Նա հայտնվել էր գերության մեջ... 

Դավիթ Գիշյանի հայրը՝  Բարսեղ Գիշյանը գրում է. «Երկու տարի առաջ, սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, Սյունիքի վրա հարձակման ժամանակ ծանր վիրավորվեց տղաս՝ Դավիթը։ Չէր կարողանում շարժվել, դեռ մութ էր, նոր էր լուսանում, քիչ անց վիրավոր տղայիս գլխին կանգնեցին ազերիները և ժամեր անց զոհվեց։ 

Տղայիս ճակատագիրը որոշվեց էն պահին, երբ գիշերվա 4-ի մոտերքը նահանջի ժամանակ դիրքում մնաց վիրավոր զինվոր (կա վիդեո, ինձ ցույց տվեցին ծառը, որի տակ տեղավորել էին արկի բեկորից վիրավորված զինվորին)։

Ներկաներից մի քանիսը պատմեցին, որ իրենք տեսան վիրավորի հետևից գնացած Դավիթի «խփվելը», բայց չգնացին նրա հետևից։ Դիրքը գրավված էր, եթե գնային, իրենք ևս զոհվելու էին, և ես կրկնակի, եռակի մեղքի տակ էի ինձ զգալու, մտածելու էի՝ իմ տղան մահացու վիրավորում էր ստացել, նրա հետևից գնացին և զոհվեցին։

Ինքն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, պրոֆեսիոնալ զինվորականի նման, հեռախոսը շպրտել էր ներքևի ձորը, փակել էր իր ֆեյսբուքյան էջի մուտքը Թուրքիայից և Ադրբեջանից, կոշիկները ամուր կապված էին, հագել էր իր ոչ նոր զինվորական հագուստները, որոնք ավելի հարմար էին մարտական պայմաններին (սա տեսա ազերիների վիդեոյում), այսինքն՝ ինքն իմացել է ազերիների հարձակման մասին, բայց մեզ հետ վերջին 3 օրը չէր խոսում։

Շատ բան հաշվարկել էր պրոֆեսիոնալ զինվորականի նման, բայց «սխալվել» էր գրավված դիրք վերադարձի հարցում, քանի որ ոչ թե սառը հաշվարկ էր արել, սովորականի նման, այլ առաջնորդվել էր էթիկայով ու բարոյականությամբ։ Միայնակ հետ գնալը հուսահատ քայլ էր, դիրքն արդեն ազերիների ձեռքին էր։ Տղաս միայն 19 տարեկան էր, բայց պարտքի, խղճի ու որոշակի վարքականոնի տեր մարդ էր, հավատացյալ չէր, բայց Սյունիքի լարված շփման գծում լինելը նրան մի քիչ ֆատալիստ / ճակատագրապաշտ էր դարձրել, սկսել էր խաչ կրել ու զոհվելուց 1․5 ամիս առաջ դիրքերում կորցրել էր խաչը, որը վատ նշան էր համարել, մի խոսքով, հավատացյալ չէր, բայց ուզում էր իր խղճի առաջ մաքուր լինել։

Բայց Դավիթիս ծանր վիրավորվելը նրա հետ կատարվածի վերջը չէր, դեռ պիտի նկարեին «ուսը կապելու» հայտնի վիդեոն և հետո․․․ տղայիս գլխի հետևի կողմում, որը չէր երևում ոչ կողքից և ոչ էլ առջևից, ատրճանակի կոթով 4 խփած տեղեր կային, ոչ ծանր, երկուսը թեթև, իրարից ոչ հեռու (արձանագրված է դատաբժշկական փորձաքննությամբ)։

Ես զարմացա, որ նպատակաուղղված խփել են հատկապես գլխի հետևի չերևացող տեղում։ Զինվորականները, որ ծանոթ էին այս ձեռագրին, ասացին, որ ազերիների սպայական կազմից ինչ-որ մեկն է խփել իր ատրճանակի կոթով, խփել է այնպես, որ եթե կամերայով առջևից նկարեն, չերևա։

Ծանր վիրավորին, որը արյունաքամվում էր, նրան շատ քիչ էր մնացել ապրելու, փորձել են ստիպել ինչ-որ բան ասել կամերայի առաջ։ Կամերան բռնել են և պահանջել։ Որպեսզի նկարահանած կադրում չերևան խփած տեղեր՝   հատուկ խփել են գլխի հետևի մասից, նորից են կամերան բռնել, նորից են պահանջել, այսպես 4 անգամ։ Եթե եթեր չեն տվել, ինչպես ուսը կապելու տեսարանը, ուրեմն վիրավորը չի ասել այն, ինչը պահանջել են (ես կողմ եմ, որ կյանքը փրկելու համար ինչ-որ բան ասեն)։

Իր մարմինը զննելով հասկացա, որ նա հիանալի իմացել է, որ իր կյանքի վերջն է, իմացել է, որ իր կյանքը խլեցին, գիտեր դա ինչ ողբերգություն է իր ընտանիքի համար, գիտեր, որ իր կյանքը գնաց ու հիմա էլ կամերայի առաջ ուզում են սպանել իր «հպարտությունը», «արժանապատվությունը», ի ցույց մեզ բոլորիս, որ բոլորիս խեղճացնեն հոգեբանորեն, սա լավ հայտնի ձեռագիր է։ Եթե նման վիդեո չի հայտնվել, ուրեմն ոչինչ չի ասել, թե չէ հաճույքով ցույց կտային։

Դավիթս պետք է արյան մեջ լիներ՝ ելնելով նրա վիրավորման բնույթից, բայց նրան հետ էին տվել մարմինը լվացված»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}