Թովմասյանն առաջարկեց դատական նիստը շարունակել առանց լրագրողների
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը դատական նիստի հերթական ընդմիջումից հետո դատավորին առաջարկեց նիստը շարունակել առանց լրագրողների։
«Լրագրողների հետ կապված ի՞նչ խնդիր կա»,-հետաքրքրվեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Թովմասյանն ասաց, թե ճնշման խնդիր ունի, ճնշումը 90/60 է։
«Միջնորդության կարիք չկա, դատարանի թույլտվությունը խնդիր չէ, լրագրողները ցանկացած պահի կարող են դադարեցնել նկարահանումները, 168.am-ի հետ ինչ-որ խնդիր ունե՞ք»,- ասաց դատավորը:
Թովմասյանն էլ արձագանքեց. «Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ և բոլորի հետ խնդիր ունեմ, ի՞նչ է նշանակում խնդիր ունեմ»:
Դատավորն էլ արձագանքեց. «Շարունակեք ներկայացնել Ձեր պաշտպանական ճառը, լրագրողներն էլ ազատ են իրենց գործողություններում»:
Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց՝ առաջարկելով հենց այդ պահից նիստը շարունակվի դռնփակ։
«Առողջական ինչ-որ գաղտնիք կա՞»,-դատավորի այս հարցը բարկացրեց Թովմասյանին։
Օրբելյանն առաջարկեց՝ դատարանը չհրապարակայանցնի, թե ինչի հետ է կապված:
«Դռնփակ նիստ անցկացնելու հարցի քննարկումը ևս անցկացրեք դռնփակ, հարգելի՛ դատարան»,- խնդրեց Թովմասյանը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց դռնփակ սատական նիստում քննարկել դռնփակ նիստ անցկացնելու միջնորդությունը, ներկա լրագրողներին խնդրեց դուրս գալ։
Դատական նիստը շարունակվում է դռնբաց։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը սպառնաց Թովմասյանին սահմանափակել ելույթ ունենալու նրա իրավունքը
- Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան
- Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան