Լուսանկարները հիվանդանոցի՝ մինչև բացումը տեղի ունեցած կադրեր են. Ուիգմոր
Ուիգմոր թիմը, ի պատասխան «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի գործունեության և պայմանների մասին մամուլում տարածվող տեղեկատվության, տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ այն կեղծ է ու չի համապատասխանում իրականությանը.
«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ տարածված լուսանկարները հիվանդանոցի՝ մինչև բացումը տեղի ունեցած վերանորոգման ընթացքում կատարված կադրեր են, որոնք որևէ աղերս չունեն հիվանդանոցի ներկայումս առկա իրավիճակի հետ։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» խրախուսում է արդյունավետ և թափանցիկ հաղորդակցության կարևորությունը և փոխվստահության մթնոլորտը, ինչպես նաև Հիվանդանոցի և մասնագետների բարի համբավի պաշտպանությունը, ուստի սիրով և պատրաստակամությամբ բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր ցանկանում են անձամբ համոզվել և վերահաստատել իրականությունը հրավիրում ենք այցելել հիվանդանոց շրջայցի»։