Կրասնոյարսկցի ուսուցչուհին 25 րոպե անց վերականգնել է լճում խեղդված դեռահասի սրտի աշխատանքը
Կրասնոյարսկում ուսուցչուհին փրկել է 15-ամյա դեռահասին, ով խեղդվել էր լճում՝ 25 րոպե անց նորից գործարկելով նրա սիրտը։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։
Պարբերականի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին լճում։ Կրասնոյարսկի բժշկական քոլեջի ուսուցիչը և նրա որդին եկել են լողալու և ճիչ են լսել՝ պարզվել է, որ այնտեղ լողացող դեռահասներից մեկն անցել է ջրի տակ։
Հանգստացողները շտապել են օգնել անչափահասին, սակայն չեն կարողացել անմիջապես գտնել ու դուրս բերել նրան։ Մինչ նրան ցամաք են դուրս բերել, նա որոշ ժամանակ անցկացրել էր ջրի տակ։
Դեպքի վայր է կանչվել շտապօգնություն, ուսուցչուհին սկսել է վերակենդանացնել դեռահասին։ Նա նրա սրտի մերսում և արհեստական շնչառություն է արել։ Այս գործողությունները տասը րոպե անելուց հետո նա զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում, բայց շուտով նորից կանգնեց։ Ուսուցչուհին չի հրաժարվել փորձերից, և երրորդ անգամ նրան հաջողվել է ստպել բաբախել անչափահասի սիրտը։ Կինը 25 րոպե պայքարել է աշակերտի կյանքի համար և կարողացել է փրկել նրան։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները փրկել են ջրահեղձության ախտանիշով 1.5 տարեկան տղայի կյանքը
- Վայոց ձորում մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, 7-ամյա տղան ջրահեղձ է եղել