«Ինտեր»-ի 20-րդ սկուդետոյին նվիրված ֆիլմի պրեմիերային Մխիթարյանը մասնակցել է կնոջ հետ
Յուրահատուկ երեկո՝ գեղեցիկ սենսացիաներ վայելելու, դրանք վերապրելու, հուզվելու համար։ Միլանի Anteo Palazzo del Cinema կինթատրոնում երեկ կայացել է «Երկու աստղ սրտում» կինոմիջոցառումը, որը նվիրված է «Ինտեր» ֆուտբոլային ակումբի 20-րդ սկուդետոյին։
Ֆիլմի առաջնախաղին «Ինտերի» ղեկավարությունն ու ֆուտբոլիստները ներկայացել են իրենց կանանց հետ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն էլ միջոցառմանը մասնակցել է գեղեցկուհի կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ։
«Ինտեր»-ի սոցէջերում կարճ տեսանյութեր ու լուսանկարներ են հյուրերի ժամանումից, հրապարակված միջոցառման ընթացքից։
Ֆիլմը սեպտեմբերի 19- 25-ը կցուցադրվի Իտալիայի բոլոր կինոթատրոններում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան