Շինարարական ի՞նչ աշխատանքներ են ընթանում Ամբերդի ամրոցում
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ամբերդում է։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է, որ ահազնագեր է ստացել՝ Ամբերդում վերանորոգման շինարարական աշխատանքներ են ընթանում։
«Որքան հասկացա՝ նպատակը հիմքերի ամրակայումն է։ Քարերի արանքից դարերի կուտակված հողաշերտը մաքրում են։ Հիմնական նպատակն է հասնել հիմքերին, որ հիմքերից ամրացնելով բարձանալ, այլապես մի քանի տարի անց կքանդվի»,-ասում է Ն.Զոհրաբյանը։
Ամբերդ ամրոցի կառուցման տեղը ընտրվել է հին և միջնադարյան Հայաստանում ընդունված ամրոցաշինության սկզբունքների համաձայն: 5 հա տարածությամբ եռանկյունաձև հրվանդանը, որի վրա գտնվում է ամբողջ բերդաքաղաքը, երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով:
Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:
Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, որն իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը:
Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետև Վաչուտյաններին, որոնց օրոք այն դարձել է այդ իշխանական տան վարչական կենտրոնը :
hushardzan.am-ից տեղեկանում ենք, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է հետևյալ ճարտարապետական կառույցները. միջնաբերդը կամ իշխանական դղյակը և դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (X-XI դդ.), գաղտնուղիները և այլ շինություններ ամրոցի ներսում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա