Հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 3 պաշտոնյաների գործը կարճելու որոշումը
ՀՀ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Հիշեցնենք, որ վերոնշյալ գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։ 2021 թվականինՍահմանադրական դատարանը որոշեց, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է։
Դատավոր Աննա Դանիբեկյանը կարճեց գործի վարույթը։ Դրանից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք ներկայացրեց։ Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի դասային աստիճանը բարձրացվել է
- Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը
- Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են իրենց անվտանգությունն ապահովելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան