Վրաստանում աշնանային ընտրությունների ժամանակ սպասվում է արտաքին միջամտություն
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ աշնանային խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն արտաքին աննախադեպ միջամտության ֆոնին, սակայն Ռուսաստանը նման ռեսուրսներ չունի։
«Ռուսաստանի Դաշնությունը ռեսուրսներ չունի Վրաստանում ընտրական գործընթացի վրա էական ճնշում գործադրելու համար, ընդհանուր առմամբ, շատ ցավալի է, որ այս ընտրություններն անցկացվելու են արտաքին աննախադեպ միջամտության ֆոնին, ինչը ընտրական սկզբունքների կոպիտ խախտում է։ Դուք լսել եք սպառնալիքներ, շանտաժ, և այդ ամենը նրա պատճառով է, որ մենք Վրաստանում երկրորդ ճակատ չենք բացել»,-ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ճեպազրույցում ասել է Վրաստանի վարչապետը։
Հարցին, թե ինչ է նշանակում ռեսուրսներ, Կոբախիձեն պատասխանել է, որ «սրանք լրատվամիջոցների, իրենց կուսակցությունների և այլնի ուղղությամբ ռեսուրսներ են»:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
Հարակից հրապարակումներ`
- 3 մարդ է բերման ենթարկվել Վրաստանի սահմանն ապօրինի հատելու համար
- Ոչ ոք չի կարող Վրաստանում որևէ ճգնաժամ ստեղծել. Կոբախիձե
- Իրակլի Կոբախիձե. Ախալցիխեի համար նախատեսված ԵՄ դրամաշնորհի դադարեցման դեպքում կառավարությունը կփոխհատուցի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան