Հայաստանի պետական օղակները մենակ են թողել գերիների, անհետ կորածների ընտանիքներին. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով
«Գերիների, անհետ կորածների ընտանիքներն իրենց ցավի հետ մենակ են մնացել, Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են այս ընտանիքների խնդիրներից, ցավից»,- Երևանում դեսպանատներից մեկի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։
Նա նշեց, որ իրենք ուժեղացնելու են իրենց ճնշումը կառավարության վրա, քանի որ տեղեկություն ունի, որ մինչև ամսվա վերջ Նիկոլ Փաշինյանը գնալու է Նյու Յորք, հանդիպելու ՄԱԿ-ի ասամբլեայի գլխավոր քարտուղարին։
Ռ.Ստեփանյանն ասաց, որ մինչև այժմ միջազգային կառույցների անգործությունը կախված է Հայաստանի կողմից վարվող պետական արտաքին քաղաքականությունից. «Ինչպես ստացվեց, որ Բաքվի հետ բոլորը սկսեցին հաշվի նստել, մեզ հետո ոչ ոք հաշվի չի նստում»։
Նա տեղեկացրեց, որ անհետ կործաների և գերիների խնդրով նամակներ է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ։
«Ինձ ընդունել են ու ասել, որ այս պահին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանձնակատարը հասցրել է խոսել Բաքվում իր գործընկերոջ հետ, այնտեղից էլ արձագանքել են՝ Բաքուն էլ պահանջում է իր անհետ կորածներին։
Այնուհետև ՄԱԿ-ի գրասենյակի հանձնակատարը դիմել է ՄԱԿ-ի ասամբլեայի մարդու իրավունքների գծով հանձնակատարին, պահանջել քննության առարկա դարձնել Հայաստանից անհետ կորածների, ռազմագերիների խնդիրը։
Միաժամանակ ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրել են, որ իրենք այս պահին բանակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, հանդիպման ժամանակ ձեռք բերեված բոլոր արդյունքները նամակի տեսքով նորից առաջիկայում կփոխանցեն ինձ»,- ասաց նա։
Ռ.Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ նամակով դիմել են անհետ կորածների խնդրով զբաղվող միջազգային կոմիտեի, որը բացառապես զբաղվում է անհետ կորածների հարցերով ու կարող է նաև այցելել Բաքվի բանտեր ու հստակ տեղեկություն ստանալ, թե քանի հայ ռազմագերիների կան այնտեղ։
Ակցիայի մասնակցիներից մեկն ասաց. «Այդ տղաները մեր ազգին, հայրենիքը պաշտպանելու համար էին գնացել։ Այս չորս տարիներին ոչինչ չի արվել։ Ընդհանրապես, երկրի գլխավոր դեմք, ղեկավար ունե՞նք։ Նիկոլ Փաշինյանին ես նրան գլխավոր դեմք չեմ ընդունում»։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ակցիաներ են անում Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ու միջազգային կառույցների ներկայացուցչությունների մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Բաքվում պահվող գերիների, Արցախի ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրները
- Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան
- Անգամ հարազատների հետ զանգերի ընթացքում գերիները հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն. Թագուհի Թովմասյան
- Վստահ եմ՝ արդարությունը կհաղթի և Բակո Սահակյանը, Արցախի ռազմական և պետական գործիչները, բոլոր գերիները կվերադառնան տուն. Վանեցյան
- ՀԲԸՄ նախագահը Բաքվում պահվող հայ գերիների հարցով դիմել է Բլինքենին
- Սաղաթելյան. ՀՀ-ն ներկայացնող որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP29-ին, իսկ մասնակցելու դեպքում բարձրաձայնի Արցախում էթնիկ զտման, ռազմագերիների մասին
- Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին կամ վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան