Ադրբեջանի դաժանnւթյnւններից տուժած 4 հայեր գնալու են ԱՄՆ, հանդիպելու կոնգրեսականների
«Արցախի առաջնոդների հետ հանդիպմանը նույնն եմ լսել՝ միջազգային իրավունքը ուժ չունի, մեզ չի պաշտպանում։ Պատասխանես՝ այո, բայց կախված է նրանց, թե ինչպես ենք դրանից օգտվում»,- Երևանում ասուլիսում ասաց միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական հարցերով փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն՝ պատասխանելով հարցին, որ արդյո՞ք Արցախի հայաթափմամբ միջազգային իրավունքը չպարտվե՞ց ուժի իրավունքին, ո՞րն է այս դեպքում միկջազգային կառույցների ու միջազգային իրավունքի դերը։
«Հայաստանը 1993-ի պատերազմը հաղթել էր, բայց չկարողացավ իրավական լուծումներ գտնել, որոնք անհրաժեշտ էին այդ հաղթանակն պարտադրելու համար։
Ադրբեջանը պարտավոր է հասկանալ, հարգել միջազգային իրավունքը։ Իրավունքը կա, պետք է այն կիրառել։ Չպետք է հանձնվել։ Հայերը շատ ավ գիտեն ինչ է տոկունությունը։ Այս պահին միջազգային օրենքը ձեր կողմից է»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա Կալիֆորնիայի Առաջին ատյանի դատարանի դատավոր, Ճշմարտության և Արդարադատության Կենտրոնի համահիմնադիր Կասիա Աբգարեանը նշեց, որ պետք է բազմապատկել ձայնի հնչողությունը, մարդիկ կարող են փոխլրացնել միմյանց՝ նպատակին հասնելու ճանապարհին։
«Մենք միշտ ասել ենք՝ պետք է տուժածների ձայները լսելի դարձնել։ Առաջին անգամ, փաստորեն, ադրբեջանական դաժանություններից 4 տուծաժ՝ երեքը Արցախից, մեկը Հայաստանից, տեղափոխվելու են Վաշինգտոն, նրանք գնալու են Վաշինգոտն, հանդիպելու են կոնգրեսականներին, սեպտեմբերի 19-ին մասնակցելու են լսումների, ուղիղ մեկ տարի անց այն օրից, երբ Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախը։ Այս մարդկանց ձայնը պետք է լսելի դարձնել»,- ասաց նա։