Հայ հոգևորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել, Հռոմից տեղափոխվել է Բեյրութ
Բեյրութում հանդիսավորությամբ ընդունել են Գրիգոր Պետրոս Աղաջանյանի՝ Հռոմից Լիբանան փոխադրված մարմինը, որ քիչ հետո հատուկ արարողությամբ պիտի ամփոփվի Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակի նորակառույց շիրմատանը: Այս մասին հայտնում է «Արևելք»-ը։
Ըստ ականատեսների՝ վախճանումից 53 տարի հետո կարդինալի մարմինը մնացել է նույն վիճակում՝ անփուտ, ինչը կարևոր նախադրյալ է երանացման և սրբադասման համար:
Հռոմից Լիբանան է փոխադրվել 20-րդ դարի նշանավոր հոգեւորական, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937-1962թթ.) Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի մարմինը: Լիբանանի քրիստոնյաները (ոչ միայն հայ) անհամբերությամբ սպասում են կրոնական այն արարողություններին, որ տեղի են ունենալու այսօր երեկոյան:
Գրիգոր Պետրոս Աղաջանյանի վերահուղարկավորման համար Լիբանան են ժամանել մեծ թվով ուխտավորներ:
Սփյուռքահայ Սերոբ Սահակյանն էլ արձագանքել է՝ գրելով․
«ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ
ԵՍ ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿՆ ՉԵՄ ,ՀԱԶԻՒ ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆՆ ԵՄ:
Այնուհետեւ պիտի հարցնեմ՛՛
Սա կարտինալ Աղաճանեանի շուրջ սա օրերի ֆեստիվալը ինչու էր:
Որու՞ համար ինչ՞ էր ըսելու սա մարդու աճիւնների այսքանին աղմկալից փոխադրումն Պէյրութ:
Ու վերջապէս եթէ կայացած է փոխադրութեան որոշումն, ինչու՞ Պէյրութ:
Ինչու օտարութիւնից օտարութիւն:
Ինչու՞ սփիւռքից սփիւռք:
Եթէ սա մարդ կաթոլիկն էր, այնուհետեւ իր հարազատ վայրն Հռոմն էր:
Եթէ մարդն հայն էր ու էր , իր պատշաճ անկիւնը Հայաստանն էր:
Վերջապէս ներող եղէք ինձ սիրելիներ:
Այսօր ինձ համար ամէն համազգային իրադարձութեանց մէջ, նախ հարցում է , թէ սա շարժումից , ինչով օգտուեց հայն թէ Հայաստանը:
Այսպիսին աղմկալից ու իրապէս թէ միջազգայնօրէն գրաւիչ իրադարձութիւնից , ինչ վերցուց Հայաստանը ու հայ ժողովուրդը:
Վերջապէս լաւն պիտի չըլլար ,եթէ Իտալիան թէ Եւրոպան իմանային թէ կայ երկիր մը անուն Հայաստան, որին շուքին կը ցանկան ամէն մի հայ Կաթոլիկ բողոքական թէ լուսաւորչական:
Լաւն պիտի չըլլար , եթէ մի պահ այդ պատուիրակութեանց շատն դիմէին Հայաստան ու Հայաստան դառնար կեդրոնը Եւրոպայի ուշադրութեան:
Ու լաւն պիտի չըլլար եթէ Կաթոլիկ Աշխարհն ալ իմանար,թէ հայն ամէն ինչից առաջ հայ է ու իր հարազատ տունն կը կոչուի Հայաստան:
Սիրելիք
ԱՂԱՃԱՆԵԱՆԸ ՆԱԵՒ ԻՄ ՍՈՒՐԲՆ Է
ՈՒ ԻՐ ԴԱՄԲԱՆՆ ՊԻՏԻ ՈՒԶԷԻ ԳՏՆԵԼ ԱՐԱՐԱՏԻ ՇՈՒՔԻՆ ԱՍՊՆՋԱԿԱՆ:
Կրկին ներող եղէք , գուցէ իրաւունք չունէի ,ամէն արժէքների գլուխն տեսնել Հայաստանս միաստուածեան»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան