Հռոմի պապ. ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ «դեմ են կյանքին»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի մասին։ Նրա կարծիքով՝ երկու քաղաքական գործիչներն էլ «դեմ են կյանքի»։
Պոնտիֆիկոսը մամուլի ասուլիս է տվել Սինգապուրից թռչող ինքնաթիռում։ Նրան հարցրել են ԱՄՆ-ի առաջիկա ընտրությունների մասին։ «Երկուսն էլ կյանքի դեմ են՝ գաղթականներին դեն նետողը, երեխաներին սպանողը»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նշել է նա։
ANSA-ն հայտնում է, որ կաթոլիկ եկեղեցու 87-ամյա առաջնորդին հարցրել են, թե ում օգտին պետք է քվեարկեն հավատացյալ ընտրողները։ «Յուրաքանչյուր ոք պետք է ընտրի իր խղճի համաձայն», - ասել է պոնտիֆիկոսը:
Հռոմի պապը հավելել է, որ շատ վատ է միգրանտներին երկրից դուրս հանելը, իսկ երեխային մոր արգանդից դուրս հանելը սպանություն է։
Հիշենք, որ Թրամփը կոշտ դիրքորոշում ունի միգրանտների նկատմամբ, սակայն դեմ է աբորտներին։ Հարրիսը աբորտների դաշնային արգելքների չեղարկման ջատագովն է:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։