«Հրապարակ». ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական իշխող մեծամասնությունը չի պատրաստվում հավանություն տալ ընդդիմության կողմից առաջիկայում ներկայացվելիք քննիչ հանձնաժողով ձևավորելու նախագծին։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, հաջորդ քառօրյային ներկայացնելու է քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ՝ Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների ուսումնասիրման և համապատասխան գործողությունների իրականացման համար: Մասնավորապես, մտադիր են ուսումնասիրության առարկա դարձնել արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի խնդիրը։
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը կարժանանա արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի ճակատագրին, որը երկու տարի առաջ է ձևավորվել՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից, սակայն ՔՊ-ի բոյկոտի հետևանքով այդպես էլ չգործեց, որովհետև ՔՊ-ն ոչ թե ուզում է արդար դատաքննություն հաստատել երկրում, այլ՝ ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են, իսկ իշխանականները` միշտ արդարացվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ՀՀ-ում չկա՞ն ռուսաց լեզվի մասնագետներ, թե՞ չեն համաձայնում ԿԳՄՍՆ-ի՝ խայտառակ «չափանիշներով» դասագիրք գրել
- «Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը
- «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից և քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի որոշ նախկին զինվորականների մասով
- «Փաստ». Կարելի է առաջարկել, որ «ժիվոյ դատավորի» փոխարեն պարզապես բերեն ու հենց Ֆեմիդայի արձանը դնեն
- «Ժողովուրդ». 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործը ուղարկվում է դատարան
- «Հրապարակ». Սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցին իշխանության որևէ ներկայացուցիչ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
- «Փաստ». USAID-ը դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստվերային կառավարություն»
- «Ժողովուրդ». Ներկայիս իշխանությունների խոսքը գործ դառնալուց հեռու է գրեթե 1 լուսնային տարի
- «Հրապարակ». Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերություններում ի՞նչ լարվածություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին