Վրթանես Սրբազանն Արցախի և արցախցիների հիմնախնդիրների մասին իր մտահոգություններն է ներկայացրել եվրոպական մի շարք երկրներում
Հայկական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցաբար «MUNK» Germany նախաձեռնությունը և ՀԲԸՄ – Վառնայի մասնաճյուղը «Ռադիո Վառնա» արվեստի մեծ դահլիճում սեպտեմբերի 11-ին հանդիպում էին կազմակերպել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն ու «MUNK» Germany-ի ներկայացուցիչը։
Արթախի թեմից հայտնում են, որ Վրթանես Սրբազանը հանդիպման ժամանակ իր մտահոգություններն է ներկայացրել Արցախում գտնվող հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների կապակցությամբ։ Նա կոչ է արել համախմբվել և աջակցել հումանիտար ճգնաժամի զոհ դարձած շուրջ 120,000 բռնի տեղահանված արցախահայերին:
Հանդիպման ընթացքում ցուցադրվել էվավերագրական ֆիլմեր` 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի և ցեղասպանության սպառնալիքի պայմաններում տեղի ունեցած արցախահայության բռնի տեղահանության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին