29 տարեկանում վախճանվել է բալետի պարուհի Միքայելա Դե Պրինսը
29 տարեկան հասակում մահացել է բալետի արտիստուհի Միքայելա Մաբինթի Դե Պրինսը։ Այս մասին գրում է BBC-ն ու մանրամասնում, որ նա ելույթ է ունեցել հայտնի բեմերում ու ճանաչվել որպես ստեղծարար, ոգեճնչող մարդ։
Տարածած հայտարարության մեջ պարուհու մահվան պատճառը չի նշվում. «Նա ոգեշնչում էր բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում են նրան կամ լսել են նրա պատմությունը»:
Նրա կյանքն ուշագրավ ճամփորդություն էր, որը սկսվել էր պատերազմից ավերված հայրենիքում՝ Սիերա Լեոնեում ճաշակելով որբի տառապանքները մինչև միջազգային պարի աշխարհ՝ հասնելով բազում մրցանակների բազմաթիվ մրցանակների։ Պրինսին երեք տարեկանում տարել են մանկատուն, քանի որ նրա ծնողները մահացել էին քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Բալետային միջազգային համայնքի ներկայացուցիչները ևս հարգանքի տուրք են մատուցում աղջկա հիշատակին. ամերիկացի Միստի Քոուփլենդը նշել է.
«Չնայած նրան ասել են, որ «աշխարհը պատրաստ չէ սև բալերիններին» կամ «սև բալերինների համար չարժեր ներդրումներ կատարել», նա մնաց վճռական, կենտրոնացած և սկսեց մեծ քայլեր ձեռնարկել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա