Պատերազմն առաջին հերթին քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«2020 պարտության հիմնական մեղավորներ են նշանակել զինվորականներին։ Ակնհայտ է, որ բանակում կան եւ եղել են բազմաթիվ ապօրինություններ եւ պատասխանատուները պետք է պատժվեն։
Ղեկավար կազմի որակի մասին դժվար չէ պատկերացում կազմել թեկուզ ՔՊ ֆրակցիայում ներկա գեներալի կոչում ունեցած պատգամավորից։
Սակայն գլխավոր պատասխանատուներին քաղաքական ղեկավարության մեջ է պետք փնտրել, նաեւ պատերազմից առաջ ԱԳՆ ղեկավար կազմում, սկսած նախարարից։ Պատերազմն, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել։
Վստահ եմ, որ իրենց հերթն էլ է գալու»։