Ուսումնասիրություն. աշխատասերները ավելի քիչ են ապրում, քան ալկոհոլիկները
American Journal of Epidemiology ամսագրում հրապարակված վերջին գիտական հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր անընդհատ աշխատում են առանց արձակուրդի, ավելի կարճ են ապրում, քան նրանք, ովքեր տառապում են խրոնիկական ալկոհոլիզմից:
Հետազոտությանը մասնակցել է 45-ից 64 տարեկան 749 կին, ովքեր համաձայնել են, որ իրենց գրեթե 20 տարի հետևեն։ Գիտնականները վերլուծել են մասնակիցների ապրելակերպը՝ տվյալներ հավաքելով աշխատանքային ակտիվության և վատ սովորությունների մասին։
Արդյունքները հաստատել են, որ հանգստի բացակայությունը լուրջ վտանգ է առողջության համար։ Երկար ժամեր աշխատող կանայք ավելի կարճ են ապրում, քան նրանք, ովքեր պայքարում են ալկոհոլային կախվածության դեմ:
Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել մշտական հոգնածության հետևանքներին, ինչը զգալիորեն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում՝ սրտի կաթվածի առաջացման վտանգը։ Նման հիվանդություն «հրահրելու» համար օրական երեքժամյա արտաժամյա աշխատանքը բավական է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան