ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Իրանի հետ համագործակցության ազդեցությունը այլ երկրների անվտանգության առումով
Ռուսաստանի ու Իրանի համագործակցությունը չի ազդի երրորդ երկրի անվտանգության վրա։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախար Սերգեյ Ռյաբկովը։
«Մեր համագործակցությունը փորձաված ժամանակով, այն չի պարունակում այնպիսի տարրեր, որոնք չեն խախտում միջազգային իրավական պարտավորություննե, որևե կերպ բացասաբար չեն ազդում ինչ-որ մեկի անվտանգության կամ որոշ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է վեճ գցել Մոսկվայի և Թեհրանի միջև, սակայն դա ԱՄՆ-ին չի հաջողվի անել։ Դիվանագետը հավելել է, որ ոչ ոք չի ժխտում Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը, և ԱՄՆ-ն պետք է հոգա իր խնդիրները։
Հարակից հրապարակումներ`
- Շոյգու. Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ ունեցած նախկին պայմանավորվածություններին
- Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգին, բայց դեմ է սահմանների փոփոխությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին