Wildberries-ի որոշ օգտատերերի պատվերները ժամանակից շուտ չեղարկվել են
Wildberries-ի որոշ օգտատերեր բախվել են ժամանակից շուտ պատվերների չեղարկմանը, մասնագետներն աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։ Ռիա նովոստիին հայտնել են Wildberries and Russ-ի միացյալ ընկերության մամուլի ծառայությունից:
«Wildberries-ի որոշ օգտատերերի պատվերը կարող է չեղարկվել ժամանակից շուտ... Ընկերության մասնագետներն աշխատում են ծառայությունների ճիշտ աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- ասել են ընկերությունից:
Նրանք նաև պարզաբանել են, որ մոտ ապագայում պատվերի կարգավիճակը կթարմացվի՝ ուղղելու համար, այնուհետ հնարավոր կլինի վերցնել սովորականի պես։ «Ապրանքների վերադարձի առաքման համար նախատեսված գումարը կվերադարձվի հնարավորինս սեղմ ժամկետներում», - ավելացրել են մամուլի ծառայությունից։