Գրիգորյան-Օվերչուկ հանդիպումը մոտ 5 ժամ է տևել
«Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ երեկ` սեպտեմբերի 13–ին կայացած հանդիպումը մոտ 5 ժամ է տևել, ինչը նշանակում է, որ համատեղ աշխատանքը շատ է»,- Սպուտնիկ Արմենիայի հաղորդմամբ, այսօր Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը, նաև զբոսաշրջությանը»,- նշել է Օվերչուկը։
Նա շեշտել է, որ հատկապես մեծ տեմպով վերջին շրջանում զարգանում է զբոսաշրջությունը երկու երկրների միջև։ Միայն 2023 թվականին Ռուսաստանից Հայաստան մոտ 1 միլիոն մարդ է եկել։
«Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, մեծ պահանջարկ ունի, մեր երկրից սիրում են գալ, այստեղ միշտ զգում են երկրի ու հայ ժողովրդի ջերմությունը»,- նշել է ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։
Նա հավելել է, որ պետք է ջանքեր գործադրվեն երկու երկրների կապերն առավել ամրապնդելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
- Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում է