Օվերչուկը՝ հայ-ռուսական հարաբերությունների դժվարությունների մասին
«Պետք է կարողանալ տարբերել իրականությունն ու այն, ինչ հայտնվում է մամուլում»,- Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերություններում քաղաքական դժվարությունների մասին հարցին։
Նրա խոսքով, մեդիա ֆոնը հաճախ բացասական է, բայց իրական պատկերն այլ տեսք ունի։
«Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեք. կա լրատվամիջոցների ֆոն, որը հաճախ իսկապես բացասական է: Բայց կա իրական աշխարհ։ Այսօր մենք եկանք իրական երկաթգծով և տեսանք իրական աշխատանքը, որը կատարվել է: Մենք ունենք ապրանքաշրջանառության իրական աճ, ինչը վկայում է մեր երկրների միջև կապերի ամրապնդման մասին։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայացուցիչների համար իրական աշխատանք կա»,- թվարկեց ՌԴ փոխվարչապետը։
«Մենք պետք է տարբերենք այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում, և այն, ինչ պարտադրվում է այս լրատվական տեղեկատվական օրակարգում, որը հաճախ չի համապատասխանում իրականությանը», - նշեց Օվերչուկը։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորյան-Օվերչուկ հանդիպումը մոտ 5 ժամ է տևել
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
- Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում է
- Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ
- ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկ՝ Հայաստանի վեկտորի հնարավոր փոփոխության մասին
- Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին