«Яндекс Go-ն առաջին անգամ 100 հազար ռուբլիով տուգանել է ինքնագլորի վարորդին
«Яндекс Go» ընկերությունն առաջին անգամ խոշոր՝ 100 հազար ռուբլիով տուգանել է ինքնագլորի վարորդին այն անչափահասներին տրամադրելու համար։ Սա ծառայության ամենամեծ տուգանքն է։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
Ինքնագլորի վրա գտնվող երեք անչափահասներին լուսանկարել ու ընկերությանն է ուղարկել անցորդներից մեկը։ Համարների շնորհիվ ընկերությունում պարզել են, թե ում է պատկանում այն։
Սեպտեմբերի 1-ից անչափահասների կողմից ինքնագլորի օգտագործման համար տուգանք է սահմանվել 100 հազար ռուբլի։ Ծառայության կանոնների համաձայն, ինքնագլորներից կարող են օգտվել 18 տարին լրացած անձինք։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին