Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ, որտեղից սնվում է Կեչուտի ջրամբարը. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգով հրապարակել է քարտեզ ու գրել.
«Սա երկու տարի առաջ թշնամու հարձակման արդյունքում օկուպացված տարածքների մի մասն է։
Այս հատվածի քարտեզը պարզ ցույց ա տալիս, որ ռազմավարական բարձունքների վերահսկողությունից զատ ևս մի խնդիր են լուծում՝ մեր ջրային ռեսուրսների վերահսկողությունը։
Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ, որտեղից սնվում է Կեչուտի ջրամբարը, որից էլ Արփա-Սևան թունելը։ Էլ չասեմ մինչև Արենի ոռոգման ու ՀԷԿ-երի մասին։
Իսկ այդ հատվածում իրենք զորքը հետ քաշելու մտադրություն չունեն, ինչի մասին բազմիցս հայտնել են։
Ավելին, իրենք դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը չեն կապում խաղաղության պայմանագրի հետ, արդարացնելով դա նրանով, որ սահմանազատումը կարող է տարիներ տևել։ Եվ Հայաստանի վարչախումբը իրենց հետ իհարկե համամիտ է։
Քարտեզը Դավիթ Գալստյանի էջից»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի իշխանությունը ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց. Աբրահամյան
- 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հասցրեց օկուպացիայի ծավալը մինչև 220 քռ կմ
- 2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով