Բայրամովն ու Հայաստանի հետ Անկարայի գլխավոր բանակցողը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան