Գործընկերոջը մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 3-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդի:
Իրավապահ մարմնից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող ավտոլվացման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքը պատճառել էր գործընկերը՝ համաքաղաքացի 41-ամյա տղամարդը:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին