«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ոչ թե ՌԴ նախագահին, այլ ԱԳ փոխարտգործնախարարին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ականները շարունակում են արհամարհել պետական արարողակարգի անգամ տարրական պահանջները, ինչն էլ, ցավոք, խիստ բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի արտաքին վարկանիշի վրա։ Այպիսով, ՔՊ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով այս տարվա օգոստոսին նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան, սեպտեմբերի 11-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, ինչը պաշտոնապես ազդարարում է լիազորությունների ստանձնումը։
Մինչդեռ պետական արարողակարգի համաձայն՝ դեսպանի պաշտոն ստանձնելիս սովորաբար հավատարմագրերի պատճենը պաշտոնյան հանձնում է այն պետության ղեկավարին, որտեղ իրացնելու է պարտականությունները։ Այդպես էր նաև, օրինակ, երբ 2022 թվականին ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր լիազորությունները ստանձնելիս հավատարմագրերի պատճենը հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. սակայն Արսենյանին Պուտինը չի ընդունել:
ՔՊ-ականները որոշել են արտաքին աշխարհի «կարծրատիպերը» կոտրել ու չպահպանել պետական արարողակարգի կանոնները։ «Ժողովուրդ» օրաթերթը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նկատեց, որ Գուրգեն Արսենյանը դեսպանի պաշտոն ստանձնելիս, չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ոչ թե ՌԴ նախագահին, այլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, ինչը ՀՀ պատմության մեջ գրեթե աննախադեպ երևույթ է, եթե ոչ՝ խայտառակություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են
- «Փաստ». ՀՀ-ում չկա՞ն ռուսաց լեզվի մասնագետներ, թե՞ չեն համաձայնում ԿԳՄՍՆ-ի՝ խայտառակ «չափանիշներով» դասագիրք գրել
- «Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը
- «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից և քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի որոշ նախկին զինվորականների մասով
- «Փաստ». Կարելի է առաջարկել, որ «ժիվոյ դատավորի» փոխարեն պարզապես բերեն ու հենց Ֆեմիդայի արձանը դնեն
- «Ժողովուրդ». 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործը ուղարկվում է դատարան
- «Հրապարակ». Սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցին իշխանության որևէ ներկայացուցիչ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
- «Փաստ». USAID-ը դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստվերային կառավարություն»
- «Հրապարակ». Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերություններում ի՞նչ լարվածություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան