«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թվում է թե, արդեն ականատես ենք եղել ամեն բանի, բայց ՔՊ-ի իշխանության օրոք նրանք չեն դադարում օրեցօր զարմացնել՝ ամեն ինչ մոռացության տալու իրենց անհագ ցանկությամբ։ Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, լրացավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի երկրորդ տարին:
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսեցին ինտենսիվ կրակ արձակել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը երկօրյա մարտերի ընթացքում հաջողեց, անգամ որոշ ուղղություններով էլ ձեռնարկեց դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հակառակորդը ռազմական ագրեսիայի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքները մնում են օկուպացված, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության գնալու անհագ ցանկությամբ տոգորված հայրենի իշխանություններին այդպես էլ չի հաջողվում Հայաստանի ինքնիշխան տարածքից հեռացնել հակառակորդի զորքերը։
Ավելին՝ Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը։ Պաշտոնական տվյալներով՝ մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է 224 զոհ։ Երեկ՝ սեպտեմբերյան երկօրյա մարտերի զոհերի հիշատակի օրը, որևէ պաշտոնյա չի այցելել եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու. համենայնդեպս ոչ մի պետական կառույց այդ մասին հաղորդագրություն չի տարածել, ինչպես սովորաբար լինում է: Նիկոլ Փաշինյանն անգամ հարկ չի համարել օրվա կապակցությամբ հիշատակի խոսք ուղղել հանրությանը, որին «սիրում և որով հպարտանում էր», ընդհուպ՝ «խոնարհվում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից և քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի որոշ նախկին զինվորականների մասով
- «Փաստ». Կարելի է առաջարկել, որ «ժիվոյ դատավորի» փոխարեն պարզապես բերեն ու հենց Ֆեմիդայի արձանը դնեն
- «Ժողովուրդ». 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործը ուղարկվում է դատարան
- «Հրապարակ». Սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցին իշխանության որևէ ներկայացուցիչ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
- «Փաստ». USAID-ը դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստվերային կառավարություն»
- «Ժողովուրդ». Ներկայիս իշխանությունների խոսքը գործ դառնալուց հեռու է գրեթե 1 լուսնային տարի
- «Հրապարակ». Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերություններում ի՞նչ լարվածություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան