«Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներում խնդիրներ կան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին:
Նախարարությունից հայտնում են, որ Հայրապետյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածքում ընթացող և նախատեսվող շինարարական աշխատանքների ժամանակացույցին, ենթակառուցվածքներին, քաղաքի համար նախատեսվող կանաչ հատվածին:
Նրան ներկայացվել է տարածքում իրենց տեղն ամրագրած ռեզիդենտ ընկերությունները, նրանց հետ տարվող աշխատանքները: Հայրապետյանը տեղեկացվել է նաև որոշ խնդիրների առկայության մասին, որոնք խոչընդոտում են աշխատանքների արդյունավետ իրականացմանը, հայտնել, որ պետք է արվի ամեն բան հնարավորինս սեղմ ժամկետում քաղաքի կառուցումն ավարտին հասցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա