Ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվել է նաև վերաքննիչ դատարանում
Ընդդեմ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվել է Վերաքննիչ դատարանում ևս։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը։
«2022 տարի տեղի ունեցած «Դիմադրության»շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի 4 հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել:
Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:
ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը հրապարակել է իր որոշումը (այս գործերի առնչությամբ Վերաքննիչ Վարչական դատարանի առաջին եզրափակիչ ակտը), որով Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը ևս մերժվել է, Վարչական դատարանի վճիռը` թողնվել անփոփոխ»,- գրել է Վ. Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին