Քննարկվել է Մորգանի գրադարան-թանգարանում հայերեն ձեռագրերի ցուցադրման հարցը
Սեպտեմբերի 12-ին Մատենադարանի պատվիրակությանը հյուրընկալել է նշանավոր Մորգանի գրադարան և թանգարանը, որը հիմնադրվել է 100 տարի առաջ և ունի գրավոր ժառանգության` ձեռագրերի, հնատիպ գրքերի, փաստաթղթերի հազվագյուտ հավաքածու:
Մատենադարանից հայտնում են, որ պատվիրակությանը ներկայացվել է կենտրոնի վերականգնման և ցուցադրական գործունեությունը:
Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում Միջնադարյան և վերածնության ձեռագրերի բաժնի ղեկավար Ռոջեր Ուիեքի և ձեռագրերի մասնագետ Սիլվի Մերյանի հետ:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի նպատակներն ու պատմությունը և հրավիրել վերականգնող մասնագետներին մասնակցելու սեմինարին:
Քննարկվել է նաև Մորգանի գրադարան-թանգարանում հայերեն ձեռագրերի ցուցադրման հարցը, կանխորոշվել է այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքների հաջորդականությունը:
Պատվիրակությունը ծանոթացել է նաև կենտրոնի հավաքածուներում պահվող հայերեն ձեռագրերի լավագույն նմուշներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա