Չորս օր երթևեկության խանգարման համար բնապահպան ակտիվիստին չորս տարով ազատազրկեցին
Մեծ Բրիտանիայում 22-ամյա բնապահպան ակտիվիստ Քրեսի Գեթինին ազատազրկեցին չորս տարով։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Ո՞րն է նրա մեղքը։ Բողոքի ցույցի կազմակերպումը կառավարության կողմից Հյուսիսային ծովում նավթի հորատման նոր լիցենզիաների դեմ։ Հուլիսի վերջին Լոնդոնի դատարանը Գեթինին և «Just Stop Oil» ակտիվիստների խմբի ևս չորս անդամների մեղավոր է ճանաչել «հանրությանն անհանգստություն պատճառելու միտումնավոր դավադրության մեջ», 2022 թվականի նոյեմբերին չորս օրերի ընթացքում երթևեկությունը մասամբ կանգ է առել»,-նշում է ացբյուրը։
Դատախազները պնդում են՝ Zoom-ով հնչեցրած կոչով բողոքի ակցիաները խանգարել են ավելի քան 700,000 վարորդների, պատճառել ավելի քան 980,000 դոլար տնտեսական վնաս և արժեցել 1,3 միլիոն դոլար ոստիկանական ծախսեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին