Գործարար Գրիգորյանը չի ընդունում մեղքը ՌԴ ՊՆ-ից գումար հափշտակելու մեջ
Կրասնոդարի բարձրագույն զինվորական դպրոցի կուրսանտների հանրակացարանի վերակառուցման ժամանակ ՊՆ-ից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու կասկածանքով ձերբակալված TK-Progress ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Գրիգորյանը չի ընդունում իր մեղքը խարդախության մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Գրիգորյանը, ըստ գործի նյութերի, առաջին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչում է իրեն կասկածում, քանի որ բյուջետային միջոցներ չի հափշտակել և որևէ հանցագործություն չի կատարել։ Միաժամանակ վստահեցրել է, որ չի պատրաստվել թաքնվել, և իր նկատմամբ կալանավորումը համարել է խիստ միջոց»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրասնոդարի դատարանը ձերբակալել է ТК-Прогресс ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Գրիգորյանին, ով կասկածվում է Կրասնոդարի բարձրագույն զինվորական դպրոցի կուրսանտների հանրակացարանի վերակառուցման ժամանակ ՊՆ-ից ավելի քան 7,2 մլն ռուբլի յուրացնելու մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով»,- ասաց գործակալության զրուցակիցը:
Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Գրիգորյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով խարդախության գործով։ Նա կասկածվում է Կրասնոդարի բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների հանրակացարանի վերակառուցման համար հատկացված պաշտպանության նախարարությունից ավելի քան 7,2 մլն ռուբլի գողանալու մեջ։