Հասարակություն 17:31 14/09/2024 Հայաստան

Խուճապի չմատնվեք, եթե պատահաբար հանդիպեք ազնվացեղ եղջերուի

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնից դեպի բնություն բաց թողվեցին տասն ազնվացեղ եղջերուներ։ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանի խոսքով՝ եղջերուների երկրորդ խումբ է բաց թողնվել դեպի բնություն, առաջինը 2022թ․-ին  էր՝ երեք առանձնյակ։

«2013թ․-ից ի վեր  ՀՀ ՇՄՆ-ի հետ համատեղ հանձն ենք առել այս կարևոր գործը՝ վերաբնակեցնելու ազնվացեղ եղջերուներին իրենց պատմական ապրելավայրերում։ Հարկ է նշել, որ եղջերուների վերջին գրանցումները մեր տարածքում եղել են 1950-ականներին, ինչից հետո տեսակն ի սպառ վերացել էր։ Մեր նպատակն է՝ ստեղծել բոլոր պայմանները Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը համալրել ազնվացեղ եղջերուներով»,- ասաց Աղասյանը։

Նրա խոսքով՝ եղջերուների բաց թողնման օրը պատահական չէ։ Այն համըկնում է Հայաստանի  բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա հետ։Աղասյանը հավաստիացրեց, որ ծրագիրը շարունակական է լինելու և նախատեսում են յուրաքանչյուր տարի 10 առանձյակ բաց թողնել բնություն։
«Մի խնդրանք-հորդոր ունեմ քաղաքացիներին՝ կենդանիներին բնություն բաց թողնելուց հետո կարող են լինել դեպքեր, երբ նրանք հանդիպեն մարդկանց, խնդրանքս է՝ չվնասել և խուճապի չմատնվել։ Կենդանիները նախահարձակ չեն լինում»,- ավելացրեց նա։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը համաձայնագիր է կնքել Վրաստանի կենդանաբանական այգու հետ։

«Այս տարի նախատեսում ենք թվով մեկ եղջերուի ներմուծում Հայաստան Վրաստանից։ Երկու տարի առաջ մենք նրանց երկու եղջերու ենք փոխանցել։Այս տարի սպասում են  արու եղջերուին Վրաստանից»,- տեղեկացրեց Աղասյանը։

Ընդգծենք, որ այս փոխանակումը նպատակ ունի բարելավելու Հայաստանում բնակվող եղջերուների գենոֆոնդը։

ՇՄՆ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ կենսաբազմազանության պահպանությունը կյանքի որակի ապահովման համար ունի կարևորագույն նշանակություն։
«Այն այժմ ոչ միայն բալանսի խախտման փուլում է, այլև կենդանական աշխարհի շատ տեսակներ գտնվում են անհետացման եզրին կամ արդեն իսկ վերացել են։ Դեռևս ոչ վաղ անցյալում ՝ մինչև 1954թ․-ը, Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուներին կարելի էր հանդիպել  բնության մեջ, սակայն ներկայում մարդու և ազնվացեղ եղջերուի հանդիպումներ չկան, քանի որ նրանք բնական տարածքներում այլևս առկա չեն։ 2013թ․-ից սկսած իրականացնում ենք այս կարևոր ծրագիրը և այս տարի մենք ամենամեծ խմբաքանակը բաց թողեցինք բնություն՝ տասը առանձյակ»,- ասաց Մկրտչյանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 14 առանձնյակ։ Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում այժմ նրանց քանակը հասել է 44-ի, որոնցից տասին բաց թողեցին բնություն։

Կենդանիները ռադիովզկապով են և նրանց տեղաշարժը հսկում են WWF գրասենյակի աշխատակիցները։ Ինչպես հաղորդեցին՝ նախորդ տարի բաց թողնված կենդանիները շրջել են հանրապետության տարածքով՝ ընդհուպ եղել են Սպիտակ համայնքում, Ապարանում, սակայն հետո կրկին վերադերձել են «Դիլիջան» ազգային պարկի տարածք։

Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ նրանց հանդիպելիս չվախենան և չվնասեն, ինչպես մասնագետներն են նշում՝ եղջերուները շատ նուրբ կենդանիներ են և մարդու ոչ ադեկվատ պահվածքից կարող են խուճապի մատնվել։ 

Հիշեցնենք, որ ազնվացեղ եղջերուն կամ մարալն  ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում (2010)` որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}