Լույս աշխարհ եկավ իմ կյանքին գույն հաղորդող մյուս հրաշքը` Նարեկիս քույրիկը, աղջնակս. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրել է.
«Երեք օր առաջ լույս աշխարհ եկավ իմ կյանքին գույն հաղորդող մյուս հրաշքը` Նարեկիս քույրիկը, աղջնակս` Ամելին: Շնորհակալ եմ այն բազմաթիվ բարեմաղթանքների ու շնորհավորանքների համար համար, որ հղել եք ինձ ու ընտանիքիս:
Աստված ձեզ թող վերադարձնի դրա կրկնապատիկը: Բայց ես ուզում եմ այս առիթն օգտագործել ու իմ անսահման երախտագիտությունը հայտնել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմին, մասնավորապես ինձ հետ հավասար ապրումներս կիսող ու ամբողջ ընթացքում դրական էմոցիաներ տվող բժիշկ ռադիոլոգ Անուշիկ Ավանեսյանին, հղիությունը վարող բժիշկ Մարինե Մկրտչյանին, գինեկոլոգիայի և ծննդատան ղեկավար Արման կարապետյանին, անեսթեզիոլոգիական ծառայության ղեկավար Արթուր Հովհաննիսյանին, նեոնատալոգիայի բաժանմունքի ղեկավար Նարինե Հայկազովնային: Բոլոր այն քույրերին ու մայրապետերին, ովքեր իմ ու փոքրիկիս կողքիս էին:
Չգիտեմ լավ է թե վատ, բայց հրապարակային շնորհակալություն հայտնելը իմ ոճը չի, պարզապես ցանկացա այդ թվում այս ձևով իմ գնահատանքը արտահայտել այս մարդկանց պրոֆեսիոնալիզմի, ծննդաբերության ընթացքում բարդություննները հաղթահարելու ուժ տալու, ցուցաբերած մարդկային ու ապրումակցող վերաբերմունքի համար: Ձեզ համար առօրյա է այս ամենն անել ու անցնել հաջորդին, մյուսին, երկրորդին, երրորդին, բայց այդ մարդկանցից յուրաքանչյուրի համար դուք դժվար ու կյանքում եզակի ապրվող պահեր եք հեշտացնում:
Հ.Գ. Նարեկս դիմավորում է Ամելիին»: