Իսրայելական բանակը հայտնել է երկրի կենտրոնում ընկած հրթիռի մասին
Իսրայելի կենտրոնական հատվածում ընկած «երկիր-երկիր» հրթիռն արձակվել է Եմենից, և Իսրայելի Պաշտպանության ուժերը (IDF) փորձել են խոցել այն, որի արդյունքը ներկայումս գնահատվում է։ «ՌԻԱ նովոստին» գրում է, որ այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
«Հրթիռն արձակվել է Եմենից։ Պայթյունների ձայները, որոնք լսվել են վերջին մի քանի րոպեների ընթացքում, եղել են որսացող հրթիռներինը։ Որսման արդյունքը գնահատվում է»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մինչ այդ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «երկիր-երկիր» հրթիռն ընկել է կենտրոնական Իսրայելում՝ տարածաշրջանում օդային հարձակման նախազգուշացման ֆոնին, զոհերի մասին տեղեկություններ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը սպանված թուրք ակտիվիստի դին ուղարկել է Բաքու
- Իսրայելական նոր զինատեսակներն արդեն գտնվում են Ադրբեջանում. Մելքոնյան
- Իսրայելական զորքերը Գազայի հատվածում գնդակոծել են ՄԱԿ-ի ավտոմեքենան