Հասարակություն 14:44 15/09/2024 Հայաստան

Կրակոցներ՝ Երևանի քաղաքապետարանի մոտ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։

«Պարեկները շտապ մոտեցել են նշված վայր ու նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված «Mercedes G 55» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներ։Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել են նրանց։ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել պարեկներից, ավտոմեքենան թողնում է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում և դուրս է գալիս մեքենայից ու փախնում, իսկ «յաշիկ»-ին պարեկները հետապնդում են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, կարողանում են վնասազերծել «Mercedes G 55»-ը։

Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերում են կրակված 1 պարկուճ ու մինչ դեպքի վայրում հետախուզական աշխատանքներ էին կատարում ոստիկաններն ու պարեկները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ասրյանն է, ով անմիջական առնչություն է ունեցել «յաշիկի» և «Toyota Camry»-ի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և հենց այդտեղ էլ վնասվածքներ է ստացել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներըպարզել են նաև, որ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։

Կարճ ժամանակ անց Արշակունյաց 16 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով Երևանի գնդի պարեկները ձերբակալում և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 30-ամյա Ավետիք Հակոբյանին, իսկ Տ․ Ասրյանը հիվանդանոցում վերցվում է ոստիկանների հսկողության տակ։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել ե քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մենակ մեքենաների ճռռոցի ձայն լսեցինք ու տեսանք, որ մի քանի երիտասարդներ ավտոներից դուրս եկան ու սկսեցին իրար տալ։ Խառնաշփոթ վիճակ էր, փողոցի մեջտեղում մեկը մյուսի նկատմամբ հաշվեհարդար էր տեսնում։ Էդ ժամանակ էլ մի քանի կրակոցի ձայն լսեցինք, բայց զարմացանք, որ այդ մի քանի րոպեների ընթացքում մի քանի պարեկային ավտոմեքենաներ եկան ու էդ տաք գլուխ երիտասարդները ավտոներով դիմեցին փախուստի, բայց պարեկները լարեցին ու մեկի ավտոն մի քանի 100 մետր ներքև բռնեցին, բայց հետո իմացանք, որ էդ «յաշիկին» էլ ցիրկից նեքև են բռնել։ Ճիշտն ասած մտածում էինք, էսա դրանք պարեկների վրա էլ կկրակեն, բայց հալալ էր էդ ջահել պարեկներին։ Սկի չմտածեցին, որ կարողա մի հատ քյոռ գյուլլա էլ իրանց վրա արձակեին ու լարեցին դրանց»։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:47
Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման տարելիցին Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու հետ այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին, այցելել է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է
Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ի գործողությունները որակել է հարձակում իր երկրի վրա
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը անվանել է հարձակում երկրի վրա։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պատմության մեջ երբևէ եղած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանությունն է կատարվում Արցախում
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած լայնածավալ պատերազմից  ու Արցախի ամբողջական հայաթափումից և բռնազավթումից անցել է մեկ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ
Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: ԱՆ-ից հայտնում են, որ խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հրայր Թովմասյանի գործով վճիռ կայացնելուց 5 րոպե առաջ Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին վստահեցրեց՝ տեղդ ազատ է.168.am
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանվել է վերաքննիչ քրեական դատարանում դատավոր...
Աղբյուր` Panorama.am
16:31
«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ
Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ հայկական հողում, հայ չի ապրում։ Մեկ տարի առաջ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, մեկօրյա արյունալի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Լիբանանում կապի միջոցների պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի
Չորեքշաբթի Լիբանանի տարբեր շրջաններում կապի սարքավորումների պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը հասել է 608-ի։...
Աղբյուր` Panorama.am
16:15
Հայ դատի գրասենյակ. Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը տարածել է  հայտարարություն. Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
15:58
Մեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան
«Արցախի էջը վերաբացելու կարիք չկա, այն փակված չէ, ինչքան էլ հայ ազգի թշնամիները սահմանի այն և այս կողմում փորձեն այդ էջը փակել»,-...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե
«Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե,...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հանրային ռադիոյում արդեն կարելի է կողմնորոշվել են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով
«Արցախի հայաթափման տարելիցի առիթով հրաշալի նվեր»
Աղբյուր` Panorama.am
15:36
Իշխանությունների նպատակն է ջարդել արցախցիներին, ցանկացած պայքար, որը ուղղված կլինել մեր արժանապատվության վերականգնմանը. Տիգրան Աբրահամյան
«Ասել, որ այս իշխանությունն ինչ-որ բանից ամաչում է, հատկապես հայրենիքի նկատմամբ գործադրած իր հանցագործություններից, բնականաբար մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ազնավուրի առաջին բեմական զգեստը ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում
Բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
14:59
Հայրենիքից զրկված լինելով՝ արցախցիները մեզ կամք են սովորեցնում և հաղթանակի տեսիլք փոխանցում. Բագրատ Սրբազան
«Սեպտեմբերի 19-ը մեր մեծագույն ողբերգություններից մեկն է, որովհետև պետության գոյության պայմաններում դու պետություն ու հայրենիք ես...
Աղբյուր` Panorama.am
14:35
ԵԽ-ն անդրադարձել է Արսեն Խառատյանի՝ Վրաստան մուտքի արգելքին
Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն անդրադարձել է բելառուս ու հայ լրագրողներ Անդրեյ Միալեշկայի ուԱրսեն Խառատյանի՝ Վրաստան մուտք...
Աղբյուր` Panorama.am
14:32
Սուրենյանց. Փաշինյանը գիժ չի, Փաշինյանը խելագար չի
Մի արկածախնդրության պատմություն
Աղբյուր` Panorama.am
14:22
Ընդդիմությունը ողջունել է Արցախի հայաթափումը, որպեսզի իրենք այստեղ ունենային մի քանի հազար ավել ցուցարար. Գևորգ Պապոյան
«Երկրորդ և երրորդ նախագահների թիմերն իշխանությունների վրա ճնշում էին գործադրում, թե ինչու ամեն ինչ չեք անում որպեսզի ԼՂ ...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մեկ օր տևած պատերազմում զnհվել է 235 հոգի, նրանցից 54-ը հnւղարկավորվել է Արցախում, որոնց շիրիմներին այսօր ծաղիկներ չեն խոնարհվի
Ասկերանի «Բերդ» թերթը հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողության ժամանակ զոհված Արսենի լուսանկարն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
13:39
Այս իշխանությունները սրբապղծnւթյան մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան
«Հայաստանի թրքահպատակ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լեգիտիմացնեն Ալիևի կողմից ցեղասպան գործողություններն Արցախում, ամեն ինչ...
Աղբյուր` Panorama.am
13:34
Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակն ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում. Ավանեսյան
«Ընդհանուր առմամբ, Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում»,- կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լյովա Բարոյան. Տեղից ելնողը դարձել է ուսուցչին սովորեցնող
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի կենսաթոշակառու ուսուցիչ Լյովա Բարոյանը գրում է. «Սկսվեց սեպտեմբերը, ուսուցիչներս...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են մեր թշնամիների հետ այս իշխանության հանցավոր համագործակցության հետևանքով. Բագրատ Սրբազան
«Ազատագրության առաջին իսկ օրվանից մենք բազմաթիվ հերոսներ ունենք, որոնք գտնվում են անհայտության մեջ, ու դա մեր ներսում նույնպես...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կառավարությունը հերթական 4.6 մլրդ դրամը հատկացրեց 97,7 կմ ճանապարհահատվածների միջին նորոգման համար
«Նախագծով նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից 4 մլրդ 618 մլն դրամ հատկացնել ճանապարհների միջին նորոգման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
13:07
Արցախի ժողովուրդն ունի վերադարձի անվիճելի իրավունք, որն անհրաժեշտ է ՀՀ և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման առաջին տարելիցի կապակցությամբ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարություն է տարածել
Աղբյուր` Panorama.am
13:03
«Նոա» - «Մլադա Բոլեսլավ» խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Երևանի «Նոան» հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}