ՀՀ ԱԺ-ն Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի համար ծախսել է 326 մլն դրամ
ՀՀ ազգային ժողովը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացման համար ծախսել է շուրջ 326 մլն դրամ (840 հազար դոլար): Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Այդ գումարով պայմանագիր է կնքվել ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի և «Դվին» հյուրանոցային համալիրի միջև:
Նշենք, որ սեպտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը։ Դրան մասնակցել է նաև ՌԴ միջխորհրդարանական պատվիրակությունը։
Համաժողովը, որն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին, ուղղված է ժողովրդավարության ամրապնդմանն ու վերականգնմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը փախել էր, Արարատ Միրզոյանը՝ նեղացել. Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է հետաքրքիր մանրամասներ
- Ալեն Սիմոնյանը շարունակում է ներկայացնել իր եվրոպական հանգիստը