Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը կմասնակցի գեղեցկության մրցույթին
Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը, ֆեյսբուքյան իր էջում, որի հետնապատկերում Նիկոլ Փաշինյանն է, գրել է.
«Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ընկերներ և հարազատներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել շատ ուրախ նորությամբ, որը անակնկալ կլինի բոլորիդ համար։
Իմ կյանքում տեղի է ունեցել մի շատ մեծ իրադարձություն, որը կարելի է ասել եղել է իմ կյանքի մեծ երազանքներից մեկը։ Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Miss Star International գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու 2024 թվականի դեկտեմբերին, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և մեր երկիրը մեծ պատվով ներկայացնելու եմ ես: Անչափ ուրախ եմ և հպարտ որ ստանձնել եմ այս պարտականությունը: Քանի որ սա ոչ միայն մրցույթ է` այլ նաև հնարավորություն այդպիսի լայն հարթակից բարձրացնելու իմ ձայնը ընդդեմ խտրականության և անհավասարության։
Ինձ անհրաժեշտ է ձեր աջակցությունը որպեսզի վստահ ներկայանամ մրցույթում։ Շարունակեք հետևել իմ էջին որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները»։
Մրցույթը տրանսգենդերների համար է նախատեսված և առաջին անգամ անցկացվել է 2007 թվականին Մադրիդում, իսկ 2010 թվականին տեղափոխվել է Բարսելոնա։ Հաղթողը ստանում է թագ և դրամական մրցանակ։ Մրցույթը կազմակերպել են Thara Wells & Rincon Tranny և 2010 թվականին և LadyJulia & Thara Wells 2012 թվականին։ 2016 թվականին այն վերանվանվեց Miss Trans Star International, իսկ 2023 թվականին այն վերանվանվեց Miss Star International։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսգենդեր մրցակցի դեմ պայքարից հրաժարված իտալուհին կհեռանա բռնցքամարտից
- Հռոմի պապը տրանսգենդերներին հրավիրել է Վատիկանում ընթրիքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան