Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով իր կամքը պարտադրել Իրանին. Աբբաս Արաղչի
Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրանք օգտագործել Իրանին իրենց կամքը պարտադրելու համար, Թեհրանը բաց է երկխոսության համար, սակայն երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշումների վրա։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությանն անդրադարձել է Fars գործակալությունը։
Երեքշաբթի օրը Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ սպառնացել են Իրանին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը՝ Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ մեղադրանքները կեղծ են:
«Արևմտյան երկրները պետք է իմանան, և զարմանալի է, որ նրանք չգիտեն, որ պատժամիջոցները ձախողված գործիք են, և նրանք չեն կարող պատժամիջոցներով իրենց կամքը պարտադրել Իրանին թե՛ միջուկային ոլորտում, թե՛ այլ հարցերում»,-ասել է նախարարը և հավելել. «Չնայած մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար, հակասություններ առաջացնող թեմաների ընդհանուր ըմբռնման հասնելու համար մենք երբեք չենք հրաժարվել կառուցողական քննարկումներից և պատրաստ ենք (երկխոսությանը մասնակցել), սակայն երկխոսությունը պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա։ ոչ թե սպառնալիքների ու ճնշումների վրա»,-ասել է Արաղչին։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Իրանի հետ համագործակցության ազդեցությունը այլ երկրների անվտանգության առումով
- Իրանը հերքում է ամերիկացի քաղաքական գործչի սպանության դավադրություն կազմակերպելու ԱՄՆ-ի մեղադրանքները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան